Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազդենն հանդես է եկել Ադրբեջանում հայոց լեզվի ֆակուլտետ ստեղծելու առաջարկությամբ, հաղորդում է  virtualaz.org-ը:

Ադրբեջանցի խորհրդականի խոսքով` ներկայումս դիմակայություն է տեղի ունենում «ոչ միայն առաջին գծում, այլեւ տեղեկատվական եւ գաղափարական պատերազմներ են մղվում»: Հայերենի ուսումնասիրումը, ըստ Միրզազադեի, անհրաժեշտ է «Հայաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ» պայքարելու համար:

«Գրավված տարածքների ազատագրումից հետո, միանշանակ պետք է  երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորում ակնկալել: Այդ առումով նպատակահարմար կլիներ բացել հայոց լեզվի ֆակուլտետ համալսարանում»: