«Նախախորհրդարանը» հունիսի 14-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Երեւանի Ազատության հրապարակ՝ հերթական երկշաբաթյա քննարկման: «Նախախորհրդարանի» անդամները ներկայացնելու են ժողովրդի կազմակերպման միջոցով Հայաստանի ազատագրման եւ նոր որակի պետության ձեւավորման համազգային պայքարի գործընթացը, ինչպես նաեւ մասնակիցների հետ քննարկելու են օրվա հրատապ թեմաները եւ առաջիկա անելիքները: