Այսօր՝ հունիսի 13-ին գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Կոտայքի մարզի Պռոշյան եւ Շիրակի մարզի Հովիտ համայնքներում 2013թ. հուլիսի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
Նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է նաեւ Արարատի մարզի Սուրենավան համայնքի հունիսի 23-ի, Կոտայքի մարզի Պռոշյան եւ Շիրակի մարզի Հովիտ համայնքների հուլիսի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձեւը:




























