Առաջարկում ենք, որպեսզի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը գա եւ տղամարդու նման պատասխանի այն հարցերին, որոնք կապված են օֆշորների հետ, սակայն նա չի համաձայնում: Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարություններն այն մասին, որ բնակչության արտագաղթի համար մեղավոր են ոչ միայն իշխանությունները, այլեւ՝ ընդդիմությունը, որը չկարողացավ դառնալ իշխանության այլընտրանք, եւ դա ընդդիմության տապալումն է:

«Այսինքն, եթե նրանք բացահայտորեն հովանավորում են հանցավորությունը` կապված Վարդանիկի, Լիսկայի հետ, եւ եթե իշխանությունը պաշտպանում է այդ մարդկանց, ապա ստացվում է, որ նրանք պետական մակարդակով են պաշտպանվում: Արդյոք դա չի նշանակում, որ իշխանությունը պետական մակարդակում հովանավորում է հանցավորությունը: Իրենց դիրքերը պահպանելու համար իշխանությունները հովանավորում են ոչ միայն բարձրաստիճան հանցագործներին, այլեւ այդ խավում առկա խուլիգանությունը: Իշխանությունը, որը սերտորեն համագործակցում է հանցագործների հետ, այդ կերպ պաշտպանելով նրանց, ոչնչացնում է չ միայն իր երկրի քաղաքացիներին, այլեւ ընդդիմությանը, ինչպես նաեւ պատգամավորներին»,-ընդգծել է Մանուկյանը, հավելելով, որ տվյալ պահին իշխանությունը ճնշում է պատգամավորներին, որպեսզի նրանք հնարավորինս քիչ ընդդիմադիր դիրքորոշում ունենան:

Մանուկյանի խոսքով` «դրան ավելացել է նոր պոռոտախոսություն». «Իշխանությունները հայտարարում են, որ իրենք ընդդիմություն են: Ծայրահեղ ցինիզմի եւ բռնապետության դրսեւորում է, երբ նրանք հայտարարում են, որ պետություն են: Մինչ այդ, այսօրվա ամենաանդառնալի կորուստը երկիրը լքող քաղաքացին է: Թքած ամեն ինչի վրա, թքած իշխանության վրա, եթե հայը լքում է իր հայրենիքը: Ի՞նչ խորհրդարանի մասին է խոսքը, ի՞նչ իշխանության, ի՞նչ ընդդիմության: Գլխավոր արժեքը երկրի քաղաքացին է, իսկ իշխանության նպատակը նրանց իրենց հողերից զրկելն է»: