Տաջիկը ավերածություններ է գործել Մոսկվայի ուղղափառ եկեղեցում՝ ժամերգության ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Բիբիրյովի Մոսկվայի Սրբերի տաճարում:
Տաջիկստանի քաղաքացին ժամերգության ժամանակ ներխուժել է եկեղեցի եւ սկսել ամեն ինչ ջարդուփշուր անել, ընդ որում՝ զայրացած հակաքրիստոնեական կոչեր բղավելով եւ վիրավորելով բոլոր ներկաներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կարգազանցին կանգնեցրել են հավատացյալները եւ կազակ պահակները, որոնք էլ դիմել են ոստիկանություն եւ ԱԴԾ: «Նովի Ռեգիոնը» հայտնում է, որ խուլիգանին ստուգման են ուղարկել հոգեբուժարան, սակայն եկեղեցու ներկայացուցիչները ցանկանում են, որպեսզի նա պատասխան տա օրենքի ողջ խստությամբ:
Մոսկովյան Սրբերի տաճարի վանահայրն է միսիոներ աբբա Սերգեյը (Ռիբկո): Անցյալ տարի «վանքերի վրա հաճախադեպ դարձած հարձակումների եւ ուղղափառ սրբավայրերի պղծման» կապակցությամբ նա ուղեցույց էր գրել, թե ինչպես հակազդել սրբապղծությանը, հիշեցնում է NEWSru.com-ը: «Օրհնում եմ ֆիզիկական ուժ կիրառելը», - կոչ էր անում վանահայրը: Եկեղեցու դռների մոտ վանահայրը կազակների պահակազոր էր կանգնեցրել եւ տեսախցիկներ տեղադրել:




























