Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գեներալ Բաբայան փողոցի շենքերից մեկի բնակարանի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փր¬կա¬¬րար¬ների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները անօգնական վիճակում գտնվող 86-ամյա Հ. Ահարոնյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Քանաքեռ -Զեյթուն» բժշկական կենտրոն: