Ռուսաստանում հասունանում է նոր սկանդալ` կապված մանկատան հետ. Չելյաբինսկի երկրամասում քննիչները ստուգում են տեղի ինտերնատը, որտեղ նրանց վարկածով, մանկատան սաներին ստիպողաբար բուժել են շիզոֆրենիայից: Մանկատան սաներից մեկի նամակը ստացել է երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը: Օմբուդսմենը խոստացել է լուծել այս միջադեպը, ինչի մասին գրել է իր միկրոբլոգում:

«Չելյաբինսկի երկրամասի Միասսկի մանկատանը համակարգային կերպով կուսումնասիրվի սաների նկատմամբ հարկադրաբար հոգեկան հիվանդության դեմ բուժումներ իրականացնելու մասին հաղորդագրությունները»,- գրել է նա:

Ինչպես փոխանցում է ՆՏՎ-ն, ավելի վաղ հայտնվել էին հաղորդագրություններ, որ ինտերնատում կիրառվել է հարկադիր բուժման մեթոդը` ելնելով դաստիարակչական նպատակներից: Նրանց ստիպել են ընդունել դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են շիզոֆրենիայով հիվանդներին հանգստացնելիս:

Հիշեցնենք, որ վերջերս եւս մեկ սկանդալ էր տարածվել Ամուրի երկրամասի մանկատներից մեկի վերաբերյալ, որտեղ ավագ սաները փոքրիկներին դաստիարակում էին մտրակով:

Ռուսաստանի մանկատներից մեկի ավագ սաները փոքրիկներին դաստիարակում էին մտրակով