«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1.68 կետով կամ 0.41%-ով: Դոլարը վերջին 2 օրերին բարձրանում է նույն արագությամբ, ինչպես որ իջնում էր դրա նախորդող շաբաթում:

Բորսայում այսօր վաճառվել է 50 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 413 դրամ, վաճառքինը՝ 414-415 դրամ: 

Forex միջազգային շուկայում դոլարն աիսօր հիմնականում կայուն է եղել, իսկ եվրոյի նկատմամբ փոքր-ինչ բարձրացել է: Ներդրողները գնահատում են այն տվյալները, ըստ որի՝ անցյալ շաբաթում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն ընկել է ավելի մեծ տեմպով, քան սպասվում էր, իսկ մեծածախ առեւտրի ծավալներն ավելի արագ են աճել; Եվրոն այսօր սակարկվել է 1.3322 դոլարի մակարդակին մոտ;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.3951 ռուբլի: