Դեռեւս 2011թ մամուլում քննարկվել է այդ առանձնատան հարցը եւ դեռեւս այն ժամանակ այդ կապակցությամբ բացատրություններ են տրվել: Այս մասին հունիսի 13-ի խորհրդարանական նիստի ժամանակ հայտաարել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Վերջինս 2012թ վերաբերյալ ՎՊ-ի զեկույցը թատերական ներկայացում է կոչել եւ խնդրել է Զաքարյանին հստակեցնել, թե ինչ միջոցներով է կառուցվել նրա շքեղ առանձնատունը:

«Ես, իհարկե, երջանկություն եմ մաղթում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին, սակայն Հայաստանի քաղաքացիներին էլ ավելի մեծ երջանկություն եմ ցանկանում: Ի վերջո, մենք խոսում ենք կոռուպցիայի եւ կորուստների մասին, սակայն, կարծում եմ` Դուք կարող եք ասել, թե ինչ միջոցներով եք կառուցել Ձեր առանձնատունը»,-ասել է Փաշինյանը:

Իր հերթին Զաքարյանն ընդգծել է, որ հրաշալի հասկանում է հարցի ենատեքստը. «2011-ին եւս հետաքրքրվել է այդ հարցով եւ լրագրողին հաղորդվել է այն մարդու անունը, ով ամբողջությամբ իր վրա է վերցրել առանձնատան կառուցումը: Պետք է ասեմ Ձեզ, որ մոտավորապես 10 օրից կսկսվեն նույն հողատարածքում երկրորդ առանձնատան կառուցման աշխատանքները»:

Փաշինյանն, իր հերթին, հայտարաել է, որ իր հարցում ենթատեքստ չկա եւ ինքն ամեն ինչ ուղիղ կերպով է հարցրել. «Պատկանո՞ւմ է տունը Զաքարյանին, թե ոչ, ապրո՞ւմ են այնտեղ, թե ոչ, եւ ի՞նչ միջոցներով է կառուցվել առանձնատունը»:

Այս անգամ Զաքարյանը հաստատել է, որ առանձնատունը բնակելի է: