Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է զինված բանդային, որն օրը ցերեկով քաղաքի կենտրոնում բացահայտ կողոպուտ է իրականացրել: Կրեմլից մի քանի թաղամաս այն կողմ, հանցագործները կրակ են բացել զրահապատ մեքենայի վրա, որից հետո թողել են իրենց մեքենան եւ թաքնվել հափշտակած փողերով:

Անհայտ անձինք, դիմակներով հարձակվել են մեծ քանակի գումար տեղափոխող զրահապատ Hyundai մեքենայի ինկասատորների վրա: Կողոպտիչները Audi եւ Suzuki մակնիշի ավտոմեքենաներով շրջափակել են զրահապատ մեքենան եւ ատրճանակներից կրակ բացել նրա ուղղությամբ: Վերցնելով փողով լի պայուսակը, կողոպտիչները դեպքի վայրից դիմել են փախուստի՝ թողնելով իրենց մեքենաները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ.-ը:

Հարձակմանը մասնակցել է դիմակավորված 6 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք հափշտակել են 10 մլն ռուբլի (մոտ 330 հազար դոլար) գումար: