Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` արհեստագործական ուսումնարանի տնօրենի կողմից յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ: Այդ մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում եւ ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ուսումնարանի տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2012թ. սեպտեմբերից մինչեւ 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում կեղծել է կրթաթոշակների` պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակները:
Մասնավորապես` ըստ նյութերի` դասերին չհաճախող թվով 15 ուսանողների անվամբ հաշվարկվել եւ ելքագրվել են նրանց հասանելիք կրթաթոշակները` դրանք յուրացման եղանակով հափշտակվելով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածով:Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:




























