Դոնի Ռոստովում եւս մեկ երեխա է մահացել մենինգիտային վարակից: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել են Քննչական կոմիտեի Ռոստովի վարչությունից: Այնտեղ հայտնել են, որ քննիներն այժմ հարցաքննում են երեխայի ծնողներին ու բուժաշխատողներին՝ մահվան հանգամանքները պարզելու համար:
Երկու տարեկան երեխան հիվանդանոց էր ետղափոխվել հունիսի 13-ին, ժամը 13:40-ի սահմաններում, եւ չնայած վերակենդանացնող միջոցառումներին, մահացել էր երկու ժամ անց, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում, «Տերեմոկ» մակնապարտեզում արձանագրվել էր երեխաների զանգվածային հիվանդացություն: Հունիսի 2-ին հիվանդանոց էր տեղափոխվել երեխաներից մեկը, ով երկու օր անց մահացել էր: Ավելի ուշ մենինգիտ էր հայտնաբերվել եւս 30 երեխաների մոտ:




























