38-ամյա Արմինե Խ.-ն պայմանագրային զինծառայող Ամատունի Ս.-ին մեղադրել է ծանր հանցագործության մեջ, սակայն այն շրջվել է իր դեմ: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 38-ամյա Արմինե Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ամատունի Ս.-ին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Քրեական գործ է հարուցվել 333  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը  զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Գործը վարույթ է ընդունվել հունիսի 13-ին:

Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը: