Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բանգլադեշ թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել` 18.58-ին: Այրվել է «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 18 ՍՕ 918 համարանիշի ավտոմեքենան` մասամբ:
Ավտոմեքենայի վարորդը` 38-ամյա Վարդան Հակոբյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար




























