Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաշտարակի մոտակայքում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 19.19-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: