ԱԺ այս քառօրյայում ԲՀԿ-ն մեկ հայտարարությամբ, մեկ հարցով կառավարությանը «քրքրում էր», թե ինչու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն անօրինական ձևով աշխատանքից հեռացվեց: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «ԲՀԿ-ականների այս ըմբոստացումը հասկանալի էր, քանի որ նախարարությունից հեռացվել է իրենց հերթական կուսակիցը, ինչին չէին կարող հանգիստ վերաբերվել «բարգավաճականները»: Կառավարությանն այս առնչությամբ հարց ուղղելուց հետո ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից փորձեցինք ճշտել` եթե խոսքն իրենց «զինակցին» չվերաբերեր, նույն ջանասիրությամբ հարցը կբարձրաձայնեի՞ն:

Եթե որևէ դեպք մատնանշեք, որ խոսքը ԲՀԿ-ականի չի վերաբերել, ու ես ջանասիրությամբ չեմ պաշտպանել, էդ դեպքում գուցե Ձեզ հետ համաձայնեմ: Բայց, որպես հանձնաժողովի նախագահ, շահագրգիռ եմ, որ մարդու իրավունքները լինեն պաշտպանված...

Կարող եմ այլ դեպքեր մատնանշել, որ քաղծառայողներին անօրինական ձևով աշխատանքից ազատել են, բայց ԲՀԿ-ն նման եռանդ չի ցուցաբերել:

Եթե որևէ մեկն ինձ դիմեր, ես ընթացք կտայի: Ես չեմ կարող իմանալ, թե տարբեր նախարարություններում ինչ է կատարվում: Եթե նման բան լիներ ՀՀԿ, ՀԱԿ ներկայացուցչի հետ, նույն ձևով կբարձրաձայնեի»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):