Սիրիայի հակամարտության զոհերի թվի մասին աշխարհում հրապարակվող վիճակագրությունը չափազանցված է եւ օգտագործվում է հնարավոր ներխուժումն արդարացնելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտնել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը:
«Հակամարտության զոհերի ճշգրիտ թվի վերաբերյալ տեղեկություններ չկան, եւ ես կարծում եմ, որ գերակշռում են շահարկումները, որոնց նպատակն է վախեցնել ժողովրդին, ներկայացնել կատարվող իրադարձությունների խեղաթյուրված պատկերը, ինչպես նաեւ Սիրիա ներխուժելն արդարացնելը», -ասել է Միքդադը՝ նշելով, որ իրենց համար գլխավորը վիճակագրությունը չէ. «Յուրաքանչյուր քաղաքացու մահը անփոխարինելի կորուստ է Սիրիայի համար»:
Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլլեյի վերջին հայտարարության՝ Սիրիայում զինված հակամարտության զոհ է դարձել 92,9 հազար մարդ:




























