Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի մոտակա թերթի կրպակից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.18-ին: Մասամբ այրվել է «ՀայՄամուլ» ՍՊԸ-ին պատկանող կրպակը եւ գույքը (աթոռ, սեղան, ձայնարկիչ, ծխախոտ, ամսագրեր):