Հունիսի 13-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր - Հացավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34 SD 985 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Նախնական տվյալներով տուժել է վարորդը (անձը չպարզված), ով տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավտոմեքենան հոսանքազրկվել է եւ դուրս բերվել երթեւեկելի հատված: