Հունիսի 13-ին, ժամը 18.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Տաշիր քաղաքի «Զարիա» թաղամասում գետի վարարումից քանդվել է կամուրջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հորդառատ անձրեւի հետեւանքով Տաշիր գետի վտակի վրայով անցնող հետիոտնի համար նախատեսված կամրջակը (երկարություն` 10 մ, լայնություն` 8 մ) քանդվել է: Զոհեր եւ տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկացրել են ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունների պատասխանատուներին: