Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը չի պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչեցրած ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքներին:

Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում «թմրանյութեր աճեցնելու եւ տեղափոխելու» վերաբերյալ հայտարարությունները` Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողներին հայտարարել է. «Ես չգիտեմ, թե որքանով են այդ տեղեկությունները ճշմարտացի, սակայն հստակորեն կարող եմ ասել, որ մենք դեմ ենք թմրանյութերի աճեցմանն ու տեղափոխմանը, որտեղ էլ որ դա լինի: Ցանկանում են ընդգծել, որ մենք տեղեկություններ չունենք` որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում ճշմարտությանը»:

Ընդգծենք, որ ադրբեջանական կողմը կիրառում է ցանկացած` ճշմարտացի եւ, առավել եւս, ոչ ճշմարտացի «տեղեկություններ» հայատյացություն տարածելու համար: Նախօրեին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը մինչեւ անգամ մեղադրանքներ է հնչեցրել ՄԱԿ-ի հասցեին: Պաշտոնյայի վարկածի համաձայն` ՄԱԿ-ը, ոչ ավել ոչ պակաս, «աջակցում է ղարաբաղյան նարկոմաֆիային»: