Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել՝ ցած նետվելով Կիեւյան կամրջից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրշեջ-փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է 23-ամյա Ա. Գալստյանի ինքնասպանության փորձը: