Հունիսի 14-ի առավոտյան Մախաչկալայում Բաքու-Մոսկվա գնացքի ճանապարհին կասկածելի առարկա է հայտնաբերվել: Այն գտնողները դեպքի վայր են կանչել ոստիկաններին:

Դեպքի վայր ժամանած մասնագետները ուսումնասիրել են առարկան, իսկ ծառայողական շները հակազդել են վերջինիս նկատմամբ այնպես, ինչպես ինքնագործ պայթուցիկ սարքերի դեպքում: Միջադեպի շրջանն անմիջապես շրջափակման է ենթարկվել, սակրավորներ են հրավիրվել, փոխանցում է ՌԲԿ-ն:

Արտակարգ միջադեպի արդյունքում Հյուսիս-կովկասյան երկաթուղու Մախաչկալայի հատվածում դադարեցվել է բոլոր գնացքների աշխատանքը: