Բաթումում «գողական աշխարհի» հինգ ներկայացուցչի են բռնել: Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանությունը եւ Քրեական ոստիկանության կենտրոնական բաժինը «գողական աշխարհին պատկանելու» մեղադրանքով հինգ անձի են ձերբակալել:

«Քննությունը պարզել է, որ ձերբակալվածները ճնշումներ են գործադրել գործարարների  վրա՝ այսպես կոչված «գողական փայը» ստանալու նպատակով», - ասված է  հաղորդագրությունում, գրում է  «Նովոստի-Գռուզիան»:

Մամուլի ծառայության տվյալով՝ բոլոր ձերբակալվածները բազմիցս դատված են եղել ծանր հանցագործությունների համար: Նրանց ձերբակալման կոնկրետ ժամանակը չի նշվում: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 223-րդ հոդվածի հատկանիշներով՝   «գողական աշխարհին պատկանելը»: