Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 տան 2-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները տան տանիքում հայտնաբերել են օձ, որը տեղափոխել են անվտանգ տարածք:




























