Հունիսի 17-19-ին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Այս  մասին, այսօր` հունիսի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան ծառայության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 17-ին հանրապետությունում դարձյալ սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի նվազում: Հյուսիսային շրջաններում հունիսի 18-ին շրջանների զգալի մասում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ, ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Դրանից հետո կարծես մինչեւ հունիսի վերջ ջերմաստիճանի եւ տեղումների դաշտում էական փոփոխություն չի սպասվում: