Ոստիկաններին հաջողվել է պարզել երիտասարդին վրաերթի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդու ինքնությունը:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 13-ին, ժ. 18.00-ի սահմաններում Երեւանի Ավան վարչական շրջանում վրաերթի է ենթարկվել 21-ամյա մի երիտասարդ: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Սակայն ոստիկաններին հաջողվել է պարզել, որ վրաերթ կատարողը Աշոտ Ա.-ն է (ծնվ. 1954թ.) եղել՝ իր «Շկոդա» ավտոմեքենայով: Տղամարդուն բերման են ենթարկել: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում մոպեդ է կողաշրջվել: Տուժած ուղեւորը հոսպիտալացվել է: Կատարվում է քննություն:




























