Ամենաշոգ ամառները գրանցվել են վերջին տասը տարիների ընթացքում: Այս մասին, այսօր` հունիսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան ծառայության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ ամենաշոգը եղել է 2006թ հունիսը, երբ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում հասել է 38 աստիճանի:
Ամենաշոգ ամառները մասնավորպես գրանցվել են 1985թ, 1993թ, 2006թ-ին: Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականի ամռանը Մեղրիում, երբ առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբեւէ գրանցված ռեկորդները՝ հասնելով 44 աստիճանի: Իսկ համեմատաբար մեղմ ամառ եղել է 2009 թվականի ամառը, երբ գրեթե ամեն օր հորդառատ տեղումներ էին լինում:
Սակայն այս տարվա ամռանը, ինչպես նշեց Զարուհի Պետրոսյանը լինելու է սովորական: Աչքի չի ընկնելու, ոչ շատ շոգով, ոչ տեղումներով: Ինչ վերաբերում է կարկուտներին ասաց, որ մինչեւ հունիսի վերջ դրա հավանականությունը պահպանվում է հատկապես Հյուսիսային կեսում: Հարավային կեսում հավանականությունը գնալով օր-օրի պակասում է:



























