Հայաստանում 10-15 տարվա ընդմիջումից հետո նորից հայտնվել է շապիտո-շրջիկ կրկես: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում` ապամոնտաժված դելֆինարիումի տեղում, վերջին օրերին իրականացվել են շապիտո-շրջիկ կրկեսի տեղադրման աշխատանքները: Այն երկու-երեք ամիս Երեւանում գործունեություն ծավալելուց հետո կմեկնի մարզեր:

Շրջիկ կրկեսն ունի 3 արջ, 3 կապիկ, շնիկներ, սողուններ, 10 դերասան, որոնք հրավիրված են Ռուսաստանից, Ուկրաինայից, երկուսը Հայաստանից են: Առաջին ներկայացումը կայացել է հունիսի 9-ին:  Տոմսերի արժեքը տրիբունայում 2  հազար դրամ է, VIP տեղերում` 3 հազար: Շրջիկ կրկեսը կարող է ընդունել 700-800 հանդիսատես: