Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10,   կողոպուտի` 1, խուլիգանության` 2 եւ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 եւ  գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 11 մարդ  ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: