Հունիսի 13-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության   եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Կուրղինյան փողոցի թիվ 10 շենքի մոտից, նշված շենքի դիմաց գտնվող ավտոտնակի մուտքի դռան կողպեքը բացելով գողություն կատարելու պահին, ձերբակալել եւ բաժին բերման են ենթարկել 60-ամյա Կարապետ Թ.-ին եւ 58-ամյա Վրեժ Մ.-ին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե Վրեժ Մ.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փականներ բացելու համար նախատեսված հարմարեցված բանալիներ:

Կատարվում է նախաքննություն: