Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի   վարորդը Երեւանի Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 18/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ նշված վրաերթը կատարել է 59-ամյա Աշոտ Ա.-ն` իրեն ամրակցված «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայով:

Նույն օրը վարորդը Գյուրջյան փողոցի տներից մեկից  բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք:

Կատարվում է քննություն: