Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունիսի 13-ին, ժամը 16.00-ին, 30-ամյա Ֆահրադ Հ.-ին պատկանող կիսակառույց տան նկուղից հայտնաբերել են առանց գործարանային համարի ատրճանակ:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























