Վրացահայ ակտվիստ Վահագն Չախալյանը հունիսի 12-ին դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, բնապահպանության նախարար Գոգա Խաչիձեիի եւ պատգամավոր Դավիթ Բաքրաձեի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը:
Նա նշեց, որ վերջիններիս մեղադրում է իր հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքների համար: Վահագն Չախալյանը նախ պահանջում է հերքում տարածել եւ հայտնել, որ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, այնուհետեւ` ներողություն խնդրել եւ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում` ընդհանուր առմամբ 22 միլիոն լարիի չափով:
Թեեւ դատախաղությունը այս դիմումը վարույթ չէր ընդունել, բայց վրացահայ ակտիվիստը հույսեր է կապում Վրաստանի դատական համակարգի հետ: Նա նշեց, որ մի փոքր հույս արթնացավ, երբ ընդունվեց «Դատարանների մասին» օրենքը, ԱԺ նախագահը վավերացրեց այն, եւ «դատարանը ոնց որ անկախ է դառնում կամաց-կամաց»:




























