ԱՄՆ ներկայացրած տվյալները Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, համոզիչ չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ամերիկացիները փորձում էին մեզ տեղեկություններ ներկայացնել Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, սակայն ասեմ, որ մեզ համար ներկայացված տվյալները համոզիչ չեն: Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել պետքարտուղար Պուելլի հայտնի բացթողման հետ, սակայն ներկայացված փաստերը համոզիչ չեն»,-ասել է Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաեւ նկատել է, որ ԱՄՆ կողմից սիրիական ընդդիմությանն օգնելը չի նպաստի Սիրիայում խաղաղ կարգավորմանն ուղղված կոնֆերանսի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե Սիրիայում իբրեւ թե մի քանի անգամ ընդդիմության դեմ քիմիական զենք է կիրառվել: Այդ կապակցությամբ նախագահ Օբաման որոշել է զենք մատակարարել  սիրիական ընդդիմությանը: