«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1.50 կետով կամ 0.63%-ով: 

Բորսայում այսօր վաճառվել է 3.5 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 413-416 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր առավոտյան ամրապնդվել է մյուս արժույթների նկատմամբ, քանի որ երեկ երեկոյան հրապարակված տնտեսական հաշվետվությունները ներդրողների մոտ ավելացրել են վստահությունը, որ մինչեւ տարեւերջ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը կավարտի ակտիվների գնման իր ծրագիրը: Եվրոն այսօր առավոտյան սակարկվել է 1.3319 դոլար մակարակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.8029 ռուբլի: Դոլարն էապես թուլացել է ռուբլու նկատմամբ: