Կան մարդիկ, որ մի քանի օր կամ մի քանի ամիս սկսում են զբավել ինչ-որ բավական լուրջ հարցով եւ իրենց արդեն գիտակի տեղ են դնում: Այդ մասին հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով սառեցված հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցայի հայտարարությունը:

«Կան մարդիկ, որ մի քանի օր կամ մի քանի ամիս սկսում են զբավել ինչ-որ բավական լուրջ հարցով եւ իրենց արդեն գիտակի տեղ են դնում, հայտարարություններ անում, որոնցով ոչ միայն օգուտ չեն տալիս, եւ ավելի շատ վնաս են հասցնում թե հիմնապնդրի կարգավորմանը, թե Ուկրաինայի նախագահությանը»,- նշել է Գրիգորյանը։

Նշենք, որ չորեքշաբթի Կիեւում Ռազմավարական բանավեճային ակումբի նիստում Անդրեյ Դեշիցան հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ բարդ եւ կարող է ցանկացած պահի պայթել, մասնավորապես կապված՝ տարածաշրջանի հետ ավիահաղորդակցություն բացելու Հայաստանի մտադրության հետ: