Ապօրինի զինված խմբավորումներին լրացուցիչ սպառազինություն տրամադրելու վերաբերյալ որոշումը կբարձրացնի ուժային առճակատման եւ խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մակարդակը: Առավել եւս, որ լուրեր են շրջանառում ապստամբներին ծանր հրետանի տրամադրելու եւ թռիչքազերծ գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսաննդր Լուկաշեւիչի մեկնաբանությունում:

«Վերոհիշյալ հաղորդագրությունները լուրջ անհանգստության պատճառ են հանդիսանում»,-ասվում է հաղորդագրությունում:

Միեւնույն ժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծում է, որ «մեր գործընկերների կողմից ներկայացված հղումները, թե իբրեւ թե իշխանություններն ապստամբների դեմ քիմիական զենք են կիրառել, ամրագրված են եղել համապատասխան փաստերով»:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե Սիրիայում իբրեւ թե մի քանի անգամ ընդդիմության դեմ քիմիական զենք է կիրառվել: Այդ կապակցությամբ նախագահ Օբաման որոշել է զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը: