Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի եւ Գերագույն դատարանի նախագահի հետ:

Կարեւորելով դատաիրավական ոլորտում երկու երկրների դատական համակարգերի միջեւ առկա համագործակցության դրական փորձն ու այն բարելավելու անհրաժեշտությունը՝ քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ:

Մասնավորապես քննարկվելու է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի միջեւ համագործակցության եւ իրավական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ փորձի փոխանակման հնարավորությունները: