Արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերը հունիսի 10-14 ժամանակահատվածում գնել են 74,5 մլն դոլար եւ  վաճառել 85,7 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տեղեկատվության մեջ: Այսպիսով` նախորդ շաբաթվա համեմատ շուկայում մոտ 12%-ով նվազել է դոլարի առաջարկը` պահանջարկի գրեթե անփոփոխության պայմաններում: Սա կարելի է դիտարկել որպես դոլարի ամրապնդմանը նպաստող գործոններից մեկը: Վերջին 3 օրերի ընթացքում դոլարը թանկացել է մոտ 2 դրամով:

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.3 մլրդ դրամ (համարժեք է մոտ 74 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: Վարկային շուկայում շաբաթական կտրվածքով ակտիվությունը պահպանվում է: