Թուրքիայի արչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ դժգոհները մինչեւ երեկո կհեռանան Ստամբուլի Գեզի պուրակից, որի չեզոքացման ծրագրերը հանգեցրին ամբողջ երկրում տարածված հակակառավարական ցույցերի, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
«Հուսով եմ, որ ամեն ինչ մինչեւ երեկո կավարտվի»,-ասել է նա: Վարչապետը կրկին կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալ: «Դուք մացիք այստեղ, որքան կարող էիք եւ փոխանցեցիք ձեր հաղորդագրությունը: Գեզի պուրակի վերաբերյալ ձեր հաղորդագրությունը ստացվել եւ գնահատվել է: Խնդրում եմ լքեք պուրակն ու ձեր տները վերադառնաք»,-հայտարարել է վարչապետը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին ցուցարարներն արդեն հրաժարվել էին լքել Գեզի պուրակը` չնայած վարչապետի «վերջին նախազգուշացմանը», ով հայտարարել էր, որ «համբերությունը հատում է»: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հաղորդել էին, որ պուրակի ճակատագիրը կարող է լուծել հանրաքվեն:
Ամբողջ Թուրքիայում արդեն ավելի քան 2 շաբաթ է չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են Ստամբուլում: Գեզի պուրակի պաշտպանության հանրահավաքը աստիճանաբար վերածվել է բողոքի ակցիայի եւ ոստիկանության հետ ընդհարումների եւ տարածվել ամբողջ երկրում:




























