ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը չի պատրաստվում դուրս գալ ԲՀԿ շարքերից եւ հեռանալ Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գոհար Ենոքյանն՝ արձագանքելով լուրերին, թե ԲՀԿ-ականները աստիճանաբար դուրս են գալիս ԲՀԿ-ի շարքերից կամ հեռանում Հայաստանից:

«Երբեք»,- ասաց Գոհար Ենոքյանը՝ հավելելով, որ ընդհակառակը, շատ ծանր է  տանում արտագաղթի հանգամանքը: «Պետք է մնալ եւ աշխատատեղեր ստեղծել, որ մարդիկ չգնան: Այսպես` գնալով, գնալով էս հողն ու ջուրը ում պետք է թողնենք: Օրերս տեղեկացա, որ Արմավիրից մի օրում 70 տղամարդ գնացել են խոպան: Իսկ պատճառը այն է, որ հույս չունեն, որ եղանակի հասցրած վնասը կփոխհատուցվի: Իսկ ընտանիքը հո սոված չի՞ մնալու»,- նշեց Գոհար Ենոքյանը եւ առաջարկեց ելքեր մշակել արտագաղթը կասեցնելու համար: