Այսօր՝ հունիսի 15-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում կնշանակվեն քաղաքապետի տեղակալները: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մալաթիա Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը կնշանակվի քաղաքապետի տեղակալ: Դեռ հայտնի չէ, թե նրան ով կփոխարինի, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն, նրան կփոխարինի Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` 25-ամյա Արտակ Ալեքսանյանը: 

Քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի Կամո Արեյանը, որը նախկինում տեղակալներից մեկն էր, տեղակալի պաշտոնում կվերանշանակվի նաեւ Վահե Նիկոյանը: Չորրորդ տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Տարոն Մարգարյանի խորհրդականը Արամ Սուքիասյանը: Ամենայն հավանականությամբ, պաշտոնանկ կարվի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, որը երկար տարիներ զբաղեցնում է այդ պաշտոնը: