Այսօր՝ հունիսի 15-ին ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 28 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09.55-ին հայտնաբերվել է օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք: