Մոսկվայում հունիսի 15-ի գիշերը զանգվածային երկու ծեծկռտուք է տեղի ունեցել:  Մոսկվայի կենտրոնում, ժամը մոտ 4:50-ին Կուզնեցկի փողոցում առնվազն  30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանությունը ժամանելով` հայտնաբերել է տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներ ստացած երեք անձանց, ովքեր հոսպիտալացվել են, հաղոդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանությունը չի հաղորդել, ինչ խմբավորումներ են մասնակցել կռվին եւ ինչ պատճառով է այն տեղի ունեցել:

Գրեթե նույն ժամին Դուբնինսկայա փողոցում  սառը զենքի գործադրմամբ ընդհարում է տեղի ունեցել երկու խմբերի միջեւ: Մասնակիցներից երկուսի համար այն ողբերգական ավարտ է ունեցել: Դանակի վնասվածքներից նրանք մահացել են, հաղորդում է LifeNews-ը: Դրանից հետո ծեծկռտուքի մյուս մասնակիցները փախչել են:

Ոստիկանություն են ահազանգել տեղի բնակիչները`հաղորդելով, որ մասնակիցները կովկասցիներ են եղել: