Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսանդր Նավալնին պաշտոնապես առաջադրվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում` «РПР-ПАРНАС» կուսկացությունից:

Գաղտնի քվերակության արդյունքում Նավալնին ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Նավալնին դարձել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ութերորդ թեկնածուն: Դրանից առաջ արդեն առաջադրվել էին «Коррозия металла» խմբի առաջնորդ Սերգեյ Տրոցկին, «Воля» կուսակցության հիմնադիր Սվետլանա Պեունովան, ինքնաառաջադրված գործարար Իվան Կարպուշկինը,  50-ամյա ձեռներեց Իգոր Սուզդալցեւը, 30-ամյա գործազուրկ Ալեքսանդր Դենիսովը, Միլիարդատեր եւ «Альянс зеленых» կուսակցության հիմնադիր Գլեբ Ֆետիսովը եւ Մոսկվայի ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան  սեպտեմբերի 8-ին: