Ստամբուլում  ցուցարարները որոշել են շարունակել պայքարը: Այդ մասին հայտարարել է «Թաքսիմի համերաշխություն» կազմակերպությունը, որը միավորում է ցուցարարներին` նշելով, որ «շարունակելու են դիմակայել ցանկացած անարդարության»:

«Մեր դիմայակության 18 –րդ օրը մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ հանուն մեր ազատության, մասնավոր կյանքի, մեր այգու եւ քաղաքի: Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է»,-նշվում է հայտարարության մեջ, որը ներկայացնում է  «Associated Press»-ը:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են դադարեցնել «Գեզի» այգու վերակառուցումը եւ ծառերի հատումը: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը վերջին նախազգուշացումներ էր արել բողոքողներին եւ հրամայել լքել այգին: Հաղորդովում էր նաեւ, որ իշխանությունները համաձայնել են հանրաքվե իրականցնել «Գեզի» այգու ճակատագրի հարցով: