Սվերդլովի մարզի Ներքին Տագիլում քրեական գործ է հարուցվել 40-ամյա գործազուրկ կնոջ նկատմամբ, որը մանկասպանության եւ անչափահասներին խոշտանգելու մեջ է կասկածվում։
Քննիչների տվյալով՝ 2013թ. հունիսի 13-ին կինը, հարբած վիճակում գտնվելով, «մարմնական վնասվածքներ է հասցրել չորս ամսական որդուն եւ երկամյա դստերը», հայտնում է NEWSru.com-ը։
Ստացած գանգուղեղային վնասվածքներից նորածինը տեղում մահացել է, իսկ աղջիկը գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, ինչպես նաեւ՝ որովայնի բութ վնասվածք։
Նշանակվել է դատաբժշկական համալիր փորձաքննություն՝ տղայի մահվան հանգամանքները եւ աղջկան հասցված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար։




























