Կիեւյան փողոցում այսօր հունիսի 15-ին ՃՈ աշխատակիցներին հաջողվել է կանխել 24-ամյա Ջ.Մ-ի ինքնասպանության փորձը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մաշտոցի բաժնից:

ՃՈ աշխատակիցներին այդ մասին փոխանցել են անցորդ կանայք: Աղջկան երկար համոզվելուց հետո, ոստիկաններին հաջողվել է փրկել նրա կյանքը: Աղջիկն այդ քայլին է փորձել դիմել անձնական խնդիրներից ելնելով:

Նրա հարազատները եկել եւ ոստիկանության Մաշտոցի բաժնից տարել են աղջկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: