Բազմաչարար Ադրբեջանը նոր վտանգի առաջ է կանգնել: Կլիմայի փոփոխությունը նոր, մինչ այդ երբեւէ չհանդիպած կենդանիների տեսակներ է առաջ բերել:
Ադրբեջանական «Էխո» թերթը պարզաբանումներ ստանալու համար դիմել է «մուտանտների» հարցերով փորձագետ, ադրբեջանցի ֆանտաստ գորող Ալեքսանդր Խակիմովին:
Խակիմովն ասել է, որ դեռ գենետիկայի ինստիտուտի աշխատակից եղած ժամանակ նկատել է միջատների մի քանի տեսակների, որոնք նախկինում Ադրբեջանում չեն եղել: «Առայժմ պարզ չէ, թե նրանք որտեղից են ի հայտ եկել` Միջին Ասիայից կամ Հյուսիսային Կովկասից, բայց մենք այդպիսի «ներգաղթյալներ» արդեն ունենք»,- ասել է Խակիմովը: Նա ավելացրել է, որ նման տեղափոխությունների արդյունքները կարող են անկանխատեսելի լինել:




























